Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի եւ համագործակցության խորացմամբ


Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի եւ համագործակցության խորացմամբ

  • 12-05-2011 15:50:48   | Հայաստան  |  Քաղաքական
Նախագահը նշել է, որ հայ-իտալական բարեկամական հարաբերություններն ավանդական բնույթ ունեն, եւ պատմությունը շատ լավ հիմք է ստեղծել այդ հարաբերությունները զարգացնելու համար: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի եւ համագործակցության խորացմամբ ու չափազանց կարեւորում է քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական հարաբերությունների, առեւտրատնտեսական, կրթամշակութային, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում փոխգործակցությունը: Նախագահ Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաեւ Հայաստանի եւ Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը` ողջունելի համարելով Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգի եւ Տավուշի մարզի միջեւ ամրապնդվող հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ուղղությամբ աշխատանքը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ նահանգապետ Ռենցո Տոնդոն հույս է հայտնել, որ ՏԻՄ մակարդակում հարաբերությունների սերտացումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների կառավարությունների միջեւ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար: Ընդգծելով հայ-իտալական տնտեսական բաղադրիչի կարեւորությունը` նա նշել է, որ գործարար շրջանակների միջեւ անմիջական շփումները խթանելու նպատակով իր գլխավորած պատվիրակության հետ Հայաստան են ժամանել իտալացի գործարարներ, ովքեր հայ գործընկերների հետ կքննարկեն փոխշահավետ ու հեռանկարային համագործակցության հնարավորությունները: Հայաստանյան այցից ներկայացնելով իր տպավորությունները` Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետը նշել է. ,Հայաստան կատարած այցի ընթացքում մենք գտանք մեր ընդհանուր քրիստոնեական արմատները: Ես անչափ տպավորված եմ ձեր գեղեցիկ երկրովե: Նահանգապետն այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որի մասին ասել է, թե իր համար չափազանց հուզիչ է եղել այն, ինչ տեսել ու լսել է:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play