Վերացվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի կանգառները


Վերացվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի կանգառները

  • 13-02-2013 17:16:03   | Հայաստան  |  Տնտեսություն

 

Փետրվարի 18-ից Հարավկովկասայան երկաթուղին կգործարկի Գյումրի-Սանահին-Գյումրի էլեկտրագնացքը: Այն գործելու է ամեն օր՝ մեկնումը Գյումրիից ժամը 7:10-ին, ժամանումը Սանահին՝ 9:48-ին: 
Հակառակ ուղղությամբ գնացքը մեկնելու է 15:10-ին՝ ժամանելով Գյումրի 17:36-ին: 
Նոր էլեկտրագնացքի գործարկման պատճառով փոփոխվելու են նաև Գյումրի-Երևան և Երասխ-Երևան էլեկտրագնացքների չվացուցակները: Փետրվարի 18-ից էլեկտրագնացքը Գյումրիից Երևան մեկնելու է առավոտյան ժամը 8:35-ին, իսկ Երասխից՝ ժամը 7:10 –ին: 
Հաշվի առնելով Բագրավան կայարանում և Շիրակավան կառամատույցում ուղևորների հոսքի բացակայությունը՝ նշված վայրերում վերացվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի կանգառները: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play