Արդարադատության նախարարին զվարճացնում է այն միտքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է իշխանափոխություն անել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Արդարադատության նախարարին զվարճացնում է այն միտքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է իշխանափոխություն անել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 27-02-2013 00:17:29   | Հայաստան  |  Քաղաքական


 

 
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին զվարճացնում է այն միտքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է իշխանափոխություն անել.  «Ծիծաղելի բան եք ասում»:
 
Նախարարը հետեւում է իշխանափոխության ձգտող Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին։ Չի բացառում, որ դրանց ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Ոստիկանությունն, ըստ նրա, պարտավոր է արձագանքել. « Որ հանկարծ որեւէ մեկի քթից արյուն չգա»
 
Նախարարն այս ընտրություններից դժգոհ չէ։ Նա ակնարկում է, որ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ մահացածներին կարելի էր «տեսնել» ընտրատեղամասերում։ Այս ընտրությունները նրանք «բաց են թողել»։
 
«Հենց մահը գրանցվեց, ինքը ռեգիստրում գրանցվում ա, ավտոմատ կերպով ընտրողների ցուցակից էս անձի անունը դուրս ա գալիս»,- ասում է նա։
 
Այսօր նախարարն ուզում է հասկանալ՝ ի՞նչ չի արել իշխանությունը, որ առիթ է տվել հետընտրական դժգոհությունների։ Վարչական լծակների կիրառումը համարում է անցած տասնամյակի մնացուկ։
 
Լցոնելը, ուրիշի փոխարեն քվեարկելը, տեղամասերում կարուսել աշխատացնելը նախարարը համարում է էպիզոդիկ։ Պարոն Թովմասյանի տեղեկություններով ընդդիմությունը ներկայացուցիչներ է ունեցել բոլոր տեղամասերում, նրանք պիտի որ արձանագրած լինեին։ Ընտրակաշառքի լուրերին նախարարն ընդհանրապես չգիտի, թե ինչպես արձագանքի։
 
«Ասում են։ Գիտեք, ասել եմ, նորից եմ կրկնում, ասել են, լսել ենք, սրանք միգուցե քաղաքական աժիոտաժ ստեղծելու լրատվամիջոցների համար լավ նյութ ա, բայց ոչ իրավական պրոցեսների համար, ոչ քաղաքական պրոցեսների համար»,- հայտնեց նախարարը։
 
Ա1+
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play