«Բարեւի» հեղափոխությունը Սյունիքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Բարեւի» հեղափոխությունը Սյունիքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 28-02-2013 12:50:33   | Սյունիքի մարզ  |  Քաղաքական



 

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից «Նոյյան Տապան»-ը ստացել է մամլո հաղորդագրություն, որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.
 
27 փետրվարի 2013թ., Երեւան:  Այսօր ՀՀ նախագահի հաղթանակած թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ նրա թիմակիցները շարունակեցին համակիրների հետ հանդիպումները Սյունիքի մարզի քաղաքներում: 
Այցերը մեկնարկեցին Ագարակից, շարունակվեցին Մեղրիում, որտեղ Հովհաննիսյանը հանդիպեց քաղաքապետին եւ հայտնեց իր դժգոհությունը փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքների, տեղ գտած ընտրախախտումների վերաբերյալ: Հովհաննիսյանը նաեւ հիշեցրեց քաղաքապետին, թե «Ժառանգությունը» խորհրդարանում Մեղրիի եւ Սյունիքի խնդիրներով որքան օրենսդրական նախաձեռնություններ է շրջանառության մեջ դրել, որոնց ընդդիմացել են ՀՀԿ-ական պատգամավորները: 
Քաջարանում պղնձամոլիբդենային գործարանի տնօրինությունը պարապուրդի մեջ գտնվող աշխատակիցներին ժողովի էր հրավիրել, որպեսզի խոչընդոտի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը: Այդուհանդերձ իրեն ողջունելու եկած քաջարանցիներին Հովհանննիսյանը շնորհակալություն է հայտնել անվախության եւ կատարած ճիշտ ընտրության համար եւ գոտեպնդել է շարունակելու պայքարը մինչեւ հաղթական ավարտ: «Կամ հարգեք ժողովրդի հաղթանակը, կամ ռադ եղեք»,- Սյունիքի իշխանություններից պահանջել է Հովհաննիսյանը:
Կապանում Հովհաննիսյանը եկել էր կապանցիների հետ տոնելու հաղթանակը, որ արձանագրվեց փետրվարի 18-ի ընտրություններում, որտեղ Հովհաննիսյանին իրենց քվեն էին տվել ընտրողների ավելի քան 54 տոկոսը: «Գարեգին Նժդեհը հաղթեց, Դուք  բերեցիք Հայաստանի հաղթնակը»,- ասալ է Հովհաննիսյանը կապանցիներին, բարձրաձայնելով նաեւ Սյունիքի մարզպետի հրաժարականի իր պահանջը: 
Գորիսում Սյունիքի մարզպետը հոգացել է, որ բարեւի հեղափոխության մունետիկներին դիմավորողները շատ չլինեն եւ անձամբ էլ Հովհաննիսյանի հետ հանդիպման չի եկել: Բարեւի հեղափոխաության արշավը Սյունիքի մարզում ավարտվել է Սիսիանում կայացած բազմամարդ հանդիպումով: 
 
Ագարակ
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=4DOIjY03FpE#!
http://blognews.am/arm/news/41956/raffi-hovhannisyann--agarakum-e-uxix-miacum.html
 
Մեղրի
http://www.youtube.com/watch?v=Ft5l6GQW76w&feature=player_embedded
 
Կապան
http://www.youtube.com/watch?v=PZBSrviob28
 
 
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play