Արքայադուստր Դիանայի ինը զգեստներ աճուրդով վաճառվել են 1,15 միլիոն դոլարով


Արքայադուստր Դիանայի ինը զգեստներ աճուրդով վաճառվել են 1,15 միլիոն դոլարով

  • 20-03-2013 15:28:57   | Մեծ Բրիտանիա  |  Միջազգային

Արքայադուստր Դիանայի ինը զգեստներ աճուրդով վաճառվել են 1,15 միլիոն դոլարով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հաղորդել Է Լոնդոնի Kerry Taylor Auctions աճուրդային տունը:

Ամենաթանկը վաճառվել Է այն զգեստը, որով արքայադուստրը դերասան Ջոն Տրավոլտայի հետ պարել Է 1985 թվականին Սպիտակ տանը կայացած ընդունելության ժամանակ: Վիկտոր Էդելշտայնի հեղինակած այդ զգեստի արժեքը կազմել Է 200 հազար ֆունտ ստեռլինգ (300 հազար դոլար): Իր կնոջն անակնկալ մատուցելու համար զգեստը ձեռք Է բերել մի անգլիացի, որը չի ցանկացել հայտնել իր անունը:   
 
Լոնդոնի աճուրդում ցուցադրված զգեստները 1997 թվականին սկզբնապես վաճառել Է արքայադուստր Դիանան ինքը՝ արքայազն Չառլզի հետ ամուսնալուծվելուց հետո: Վաճառքից ստացված միջոցները Դիանան նվիրաբերել Է բարեգործության:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play