YouTube-ը կարող Է դառնալ վճարովի


YouTube-ը կարող Է դառնալ վճարովի

  • 22-03-2013 16:07:29   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Համացանցում առավել մեծ ժողովրդականություն վայելող տեսահոստինգը՝ YouTube-ը, կարող Է դառնալ վճարովի: Այս տեղեկատվությունը Լոս Անջելեսում անուղղակի ձեւով լրագրողներին հաստատել Է Google-ի փոխնախագահ Ռոբերտ Քինցլը, որը ղեկավարում Է YouTube –ի զարգացումը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
 
Նրա խոսքով՝ «բաժանորդագրության վճարովի ալիքները չափազանց կարեւոր են եւ կարող են լրացուցիչ եկամուտ բերել կոնտենտը մշակողներին եւ ստեղծողներին»:
 
Իրենց հերթին ընկերության իրազեկ աղբյուրները չեն բացառում, որ վճարովի բաժանորդագրությունը իրողություն կդառնա արդեն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում: CNET ազդեցիկ կայքի տվյալների համաձայն, գինը կկազմի ամսական 1-5 դոլար:
 
«Առայժմ մենք կոնկրետ տեղեկատվություն չունենք դրա վերաբերյալ,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ զրույցի ժամանակ նշել են YouTube ընկերությունում:-Բայց ապագայում չենք բացառում բաժանորդագրային սպասարկման սահմանումը, որը կարող Է լրացուցիչ եկամուտ բերել ընկերությանը:
 
Ինչպես արդեն հաղորդվել Է, YouTube տեսահոստինգի կայք այցելող օգտատերերի թիվը գերազանցել Է 1 միլիարդը: YouTube-ի ներկայացուցիչները նշում են, որ ռեսուրսի հաճախելիության աճի մեջ զգալի դեր Է խաղացել շարժական սարքերի լայն տարածումը:
 
«Եթե մենք երկիր լինեինք, բնակչության թվով աշխարհում կզբաղեցնեինք երրորդ տեղը՝ Չինաստանից եւ Հնդկաստանից հետո»,- ասված Է ընկերության պաշտոնական բլոգում:
 
YouTube տեսահոստինգը գործարկվել Է 2005 թվականին, իսկ արդեն 2006 թվականին ընկերությունը 1,65 միլիարդ դոլարով գնել Է Google-ը: Սկզբնապես ռեսուրսը նախատեսված Է եղել օգտատերերի կոնտենտի զետեղման համար, սակայն ներկայում ծառայությունը տրամադրում Է պրոֆեսիոնալ տեսագրություններ, այդ թվում ֆիլմեր եւ հեռուստաշոուներ դիտելու հնարավորություն:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ