Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է տեղափոխվել Անգլիայի պրեմյեր լիգա


Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է տեղափոխվել Անգլիայի պրեմյեր լիգա

  • 26-03-2013 13:31:13   | Հայաստան  |  Սպորտ

 

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է տեղափոխվել Անգլիայի պրեմյեր լիգա: Նրա հանդեպ առարկայական հետաքրքրություն է հանդես բերում «Տոտենհեմը», որն արդեն նախնական բանակցություններ է վարել ակումբի ղեկավարության հետ: Այս մասին գրում է «Известия»-ն: Լոնդոնյան ակումբը մտադիր է ամռանը տրանսֆերային լայնամասշտաբ կամպանիա իրականացնել: Ըստ ամենայնի, «Տոտենհեմը» հրաժեշտ կտա գլխավոր ռմբարկու Գարետ Բեյլին եւ դրա դիմաց ստանալիք 60 միլիոն եվրոն պետք է հատկացնի «Այաքսի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսոնին, «Սեւիլիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին եւ Մխիթարյանին ձեռք բերելուն: Մխիթարյանի հանդեպ «Տոտենհեմի» լուրջ հետաքրքրվածությունը հաստատել է ֆուտբոլային հայտնի գործակալ Կոնստանտին Սարսանիան: «Կարող եմ ասել, որ Մխիթարյանի անունը նշված է եվրոպական պատկառելի շատ ակումբների սկաուտների ծոցատետրերում: Բայց, թե ո՞ր ակումբների, չեմ մանրամասնի: Հենրիխ Մխիթարյանն, իրոք, բարձրակարգ ֆուտբոլիստ է եւ նրա խաղը օգուտ կտա ուժեղ ակումբներին: Սակայն «Շախտյորն» էլ ուժեղ ու ամբիցիոզ ակումբ է եւ դժվարությամբ է բաժանվում իր առաջատարներից: Այնպես որ, շատ բան կախված է լինելու ակումբի նախագահ Ռինատ Ախմետովի դիրքորոշումից», – ասել է գործակալ Սարսանիան:  
 
«Առավոտ»
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play