«Շրջադարձ» կուսակցության փորձագիտական եզրակացությունը


«Շրջադարձ» կուսակցության փորձագիտական եզրակացությունը

  • 22-02-2011 12:20:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
21.01.2011թ-ից սկսեց գործել <<Շրջադարձ>> կուսակցության փորձագիտական խումբը, որը պարբերաբար անդրադառնալու է ՀՀ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված այս կամ այն հարցին եւ տալու է այդ հարցի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն:Այդ եզրակացությունը ուղարկվելու է ՀՀ Նախագահի աշխատակազմ , Կառավարության աշխատակազմ , մամուլի ներկայացուցիչներին եւ այն հասարակական կազմակերպություններին , որոնք կարող են շահառու հանդիսանալ: Հայաստանի Հանրապետության Կառավարության 17.02.2011թ. նիստի օրակարգում ընդգրկված << Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարու արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու եւ սերմերի ներմուծումը թույլատրելու մասին >> (41) նախագծի վերաբերյալ <<Շրջադարձ>> կուսակցության փորձագիտական խմբի եզրակաությաունը. 1. Կառավարության որոշման նախագծի 2-րդ կետում նշվում է ,որ հանրապետություն է ներմուծվելու Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով չգրանցված գարու սորտեր: Մեր կարծիքով կառավարությունը իրավասու չէր իր որոշմամբ սահմանել չգրանցված սորտերի ներկրման մասին դրույթ: 2. 3-րդ կետով սահամանվում է ,որ գյուղատնտեսության նախարարը պետք է կազմակերպի սերմնացուների ձեռքբերումը` համապատասխան պայմանագրեր կնքելով Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հետ: Դուրս է գալիս , որ կառավարությունը պետք է ձեռք բերի սերմնացուն Հայաստանի Հանրապետությունում :Կարծում ենք,որ 3-րդ կետը հակասում է նույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի գազափարախոսությանը: 3. Ծրագարում նշված բաշխման չափանիշնները հստակ չեն`մասնավորապես նշվաց չէ նաեւ յուրաքանչյուր տնտեսությանը հատկացվող սերմնացուի չափաքանակը կամ համամասնությունը (oրինակ` հողատարածքի չափի նկատմամաբ): Մեր կարծիքով այս խնդրի կարգավորված չլինելը հղի ե կոռուպցիոն ռիսկերով: 4. Նշված չի գյուղատնտեսության նախարարի կեղմից իրականացվող մոնիթորինգի իրականացման պարբերականւթյունը,ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարի կողմից կառավարության աշխատակազմին ներկայացվող ծրագրի իրականացման հաշվետվության պարբերականւթյունը: Մեր կարծիքով վերը նշված հանգամանքները սահամանափակում են հանրային վերահսկողության հնարավորությունները: 5. <<Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքնները>> բաժնում չկան չափելի կամ կշռելի արդյունքներ ,եւ ծրագրի իրականացումից հետո հնարավորությաուն չի տա ծրագերի կատարման օբյեկտիվ գանահատականին: Մեր կարծիքով պետք է <<Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքնները>> բաժնում նշվեն կոնկրետ չափելի ինդիկատորներ: 6. Ծրագրում նշված 2000 տոննաի փոխարեն կառավարությունը որոշում է կայացրել 1008 տոննաի վերաբերյալ: Մեր կարծիքով անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել մյուս չափաքանակի ներկրման ժամկետների մասին: 7. Երեւի թե ծրագրի կազմողները անվստահությաուն են ունեցել կառավարության կողմից գյուղատնտեսության նախարարությանը ծրագրի իրականացման նպատակով փող հատկացնելու վերաբերյալ,ուստի ծրագրի 29 եւ 30 կետերում նշված գումար հատկացնելու դրույթները կրկնել են համապատասխանաբար 38 եւ 39 կետերում: Ի դեպ ծրագրում նշված է , որ 660.0 մլն դրամ է տրամադրվելու 2000 տոննա գարու սերմանցուի ձեռքբերման եւ տեղափոխման համար,իսկ նախագծի 2-րդ կետում նշվում է,որ ՀՀ ներմուծվելու է 1008 տոննա սերմանացու: Մեր կարծիքով անհրաժեշտ է,որ կառավարությունը նախ իր, հետո հանրության համար ճշտի ,թե ինչաքն փող ինչքան սերմանցուի համար է հատկացնում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն