Նորամուծությունները հայկական հեռուստատեսությունում


Նորամուծությունները հայկական հեռուստատեսությունում

  • 20-03-2013 16:42:25   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 

Խորհրդային շրջանի, ինչպես նաև  այսօրվա  հայկական  հեռուստատեսության մասին «Նոյյան Տապանի» հարցերին է պատասխանում Վանաձորի <<Միգ>>`  նախկինում <<Ինտերկապ>>, հեռուստառադիոընկերության տնօրեն  Սամվել Հարությունյանը 
 
Ինչպիսին էր Խորհրդային շրջանի հեռուստատեսությունը, ի՞նչպես սկսեցիք աշխատել այս բնագավառում:
 
Հեռուստատեսության բնագավառում  սկսել եմ աշխատել 1989 թվականից,նախ որպես  կաբելային հեռուստատեսության տնօրեն: Դա խորհրդային տարիների վերջն էր: Այդ ժամանակ մենք ոչ մի կապ չունեինք պետական մարմինների հետ,մենք սեփականատիրական հեռուստաընկերություն էինք: Մեր հեռուստաընկերության հիմնական զարգացումները տեղի ունեցան Անկախ Հայաստանի կայացումից ի վեր: Կաբելային հեռուստատեսությամբ այն ժամանակ հեռարձակվում էին ոչ միայն ֆիլմեր,այլ  նաև զանազան զվարճալի  տեսաերիզների հեռուստանյութեր, սեփական լրատվական հաղորդումներ:
Ձեր կարծիքով Սովետական հեռուստատեսությունը  ռուսակա՞ն ձեռագրով էր, թե՞ մենք ունեինք մեր սեփական ձեռագիրը:
 
Սովետական կարգերի ժամանակ  Հայաստանում գործում էին երկու ռուսական`կենտրոնական առաջին և երկրորդ ալիքները: Հայկական հեռուստատեսությունը բնականաբար  ունեցել է իր սեփական ձեռագիրը,սակայն խորհրդային ժամանակներում մի քիչ դժվար էր ինքնուրույն ինչ-որ քայլեր անել և աշխատեցնել հեռուստաընկերությունը:Այն ժամանակ կային ֆեդերալ կարգավիճակով ընդհանուր պահանջներ,որոնց համադրմամբ գործում էր հայկական հեռուստատեսությունը,բայց մշակույթային առումով այն մի քանի անգամ գերազանցում էր մնացած այլ  երկրներում գործող առաջին  ալիքներին : Խորհրդային տարիներին մեր հեռուստաընկերությունն ուներ բավականին մեծ պրոֆեսիոնալ անձնակազմ,տարբերվում էր իր կազմակերպած տարաբնույթ հաղորդումներով.լիներ դա մարզական,մշակույթային,լրատվական,մանկական հաղորդում:
 
Դուք շուրջ   24 տարի աշխատում եք այս բնագավառում:  Ձեզ համարո՞ւմ եք պրոֆեսիոնալ:
 
-Ես կարող եմ ընդամենն  ասել, որ ես պրոֆեսիոնալ եմ իմ` որպես հեռուստառադիո մենեջեր-կազմակերպիչ - կառավարիչ բնագավառում:Պրոֆեսիոնալ լինելն այս բնագավառում չի նշանակում,որ պետք է պրոֆեսիոնալ լրագրող կամ խմբագիր լինես:Ես ընդամենը հեռուստատեսության ղեկավարն եմ,ով  այս տարիների ընթացքում մասնակցել է տարբեր սեմինարների,դասընթացների, որոնք կազմակերպվել են Ռուսաստանում,ԱՄՆ-ում,Վրաստանում,Ֆրանսիայում և ուրիշ այլ երկրներում:Ինչպես նաև մասնակցել եմ Հայաստանում կազմակերպվող բազում դասընթացների,սեմինարների,որոնց միջոցով կարողացել եմ բարձրացնել իմ մասնագիտական  որակավորումը որպես հեռուստառադիոընկերության կառավարիչ:
Այսօր դուք նայում եք մեր երկրի հեռուստաընկերությունների  եթերները, ձեզ դու՞ր է գալիս մեր  հեռուստաեթերը , ի՞նչն է դուր գալիս , իսկ ինչը՝ ոչ: Ի՝նչու:
 
Միշտ էլ հետևել եմ հայաստանյան հեռուստաընկերությունների եթերներին: Ընդհանուր առմամբ դուր է գալիս մեր հեռուստաեթերը,նկատելի աճ է նկատվում , իհարկե  դեպի լավը: Մեր հեռուստաընկերությունները բավականին առաջ են գնացել, զարգացել  թե տեխնիկապես, թե  մասնագետների առումով: Եկեք հիշենք ի՞նչ հեռուստաընկերություններ էին գործում շուրջ 10  տարի առաջ և համեմատենք հիմա գործող հեռուստաընկերությունների հետ . ահռելի աճ կնկատենք:Նույնիսկ հայաստանյան չորս հեռուստաընկերություններ արբանյակային կապով հեռարձակվում են աշխարհի տարբեր երկրներում : Համաշխարհային հեռուստաընկերությունների շարքում ունեն իրենց ուրույն տեղը,դերը  նշանակությունը, նաև հասու են դարձել արբանյակային կապի և օնլայն ռեժիմի միջոցով:Այդպես նրանք հասանելի են դառնում ոչ միայն Հայաստանում բնակվողների համար ,այլ նաև ամբողջ աշխարհի բնակիչների համար: Իսկ ինչ մնում է այն հարցին, թե ի՞նչն է ինձ դուր գալիս, ի՞նչը`ոչ,ես կարող եմ ասել,որ ինձ դուր է գալիս այն ,որ մեր չորս հեռուստաընկերությունները կարողանում են իրենց եթերները սփռել աշխարհի տարբեր երկրներում:Հայկական հեռուստաընկերությունների դինամիկ զարգացման մեջ գրեթե բան չկա ,որ ինձ դուր չգա,եթե ժողովրդին ինչ-որ հաղորդում դուր չի գալիս դա չի նշանակում,որ տվյալ հեռուստաընկերությունը վատն է:
 
Իսկ կարող եք ասել մեր հեռուստատեսությունում ի՞նչն են խտրականապես մերժում:
 
-Իմ կարծիքով հայաստանյան հեռուստաընկերություններում վերջին տարիների ընթացքում ոչինչ կտրականապես չի մերժվում:Հաղորդումները այնքան բազմազան ու բազմաժանր են,որ մերժում ինչ-որ  տեսանկյունից  չի նկատվում: Ցուցադրվում են լրատվական հաղորդումներ, քննարկվում են տարբեր թեմաներ և տնտեսության,և իրավաբանության ,և առողջապահության,և սոցիալ- տնտեսության մասին,ինչպես նաև ցուցադրվում են զվարճալի ժամանցային հաղորդումներ, թոք-շոուներ և այլն: 
 
Մի քանի տարի առաջ ի՞նչ լավ բան ուներ մեր հեռուստատեսությունը, ինչն այսօր էլ չկա, կամ ի՞նչ կա այսօր, որն այն ժամանակ չկար:
 
Մի քանի տարի առաջ մեր հեռուստաեթերներում շատ կդիտեիր հայրենական արտադրության ֆիլմեր,որը լավ արդյունքներ էր գրանցում ,դրական  ազդեցություն էր թողնում մեր  երիտասարդ  հեռուստադիտողների վրա: Այսօր մեկ-երկու հեռուստաընկերություններով կհանդիպես հայրենական արտադրության ֆիլմերի:Դա է շատ ցավալի,որ տարիների ընթացքում դա մոնոպոլացվել է,այսինքն ինչ-որ աճուրդի են  դրվել այդ ֆիլմերը,գնորդներ են հայտնվել,սեփականաշնորհել և առաջ են եկել հեղինակային իրավունքներ: 
Այսօր շատ խրախուսելի է հեռուստաշարերի հայտնվելը մեր եթերում,որոնք  սերիալների տեսքով են հանդես գալիս ,դա կարծում եմ  մեծացնում է մեր սերը դեպի կինո, թատրոն,ի վերջո լավ դերասաններ են հայտնվում:Քանակի առումով օր օրի դերասանների թիվը ավելանում է,իսկ որակի առումով շատ քչերին է հաջողվում առաջ գնալ,բայց դա ժամանակի հարց է,մի քանի տարի հետո քանակը իր հետ կապահովի նաև որակ:
 
-Իսկ այսօր  ի՞նչ նորամուծություններ կան  Ձեր հեռուստաընկերությունում:
 
-Մեր եթերով այսօր հեռարձակվում են տարաբնույթ հաղորդումներ,հաղորդաշարեր, տեղական լրատվական հաղորդումներ ,ֆիլմեր: Հաղորդումները հիմնականում ուղեկցվում են թոք-շոուների միջոցով:Հարցազրույցի և ինտերակտիվ կապի միջոցով ապահովվում է հեռուստա կամ ռադիո ամբիոն մեր քաղաքի բնակչությանը հետաքրքրող որևէ ոլորտի պատասխանատու անձի հետ և բնակիչը լայն հնարավորություն է ունենում իր քաղաքի,իր բնակավայրի շուրջ տեղի ունեցող բոլոր  իրադարձություններին ցանոթանալ և ստանալ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները: Մենք այժմ աշխատում ենք նաև օնլայն ռեժիմով,,մեր բոլոր հաղորդումները մարդիկ կարողանում  են դիտել նաև ինտերնետով:
 
-Համագործակցու՞մ եք արդյոք այլ հեռուստաընկերությունների հետ:
 
-Իհարկե համագործակցում ենք: Համագործակցում ենք ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ  մարզային մի շարք հեռուստաընկերությունների հետ: Համագործակցում ենք Ալավերդիում,Արմավիրում,Գորիսում,Գյումրիում գործող հեռուստաընկերությունների հետ,ինչպես նաև մայրաքաղաքում գործող <<Շանթ>>, <<Հ1>>, <<հ2>>, <<Արմենիա>> հեռուստաընկերությունների հետ: Ունենք նաև ծրագրային փոխանակությունների պայմանագիր  <<Երկիր Մեդիա>> հեռուստաընկերության հետ : Այդ հաղորդումները նախ ձայնագրվում և հետո հեռարձակվում են մեր եթերում:
 
Մելինե Հարությունյան
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ