Հենրիխ Մխիթարյան. Ինձ ճիշտ չեն հասկացել, ոչ ճիշտ են մեկնաբանել իմ խոսքերը


Հենրիխ Մխիթարյան. Ինձ ճիշտ չեն հասկացել, ոչ ճիշտ են մեկնաբանել իմ խոսքերը

  • 29-03-2013 14:50:16   | Հայաստան  |  Սպորտ

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է այն հայտարարությանը, որ ինքը կցանկանար ամռանը տեղափոխվել նոր ակումբ:
 
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակաչելով «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը, ազգային ընտրանու առաջատարներից Հենրիխ Մխիթարյանը մասնավորապես ասել է. «Ես «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ եմ, եւ ուրախ եմ դրա համար: Իմ պայմանագիրը «Շախտյոր»-ի հետ կնքված է մինչեւ 2015 թվականը: Դա սովորական հանդիպումը էր ուսանողների հետ: Նրանք ինձ հարցեր էին տալիս, երբեմն էլ կատակում էինք: Ինձ ճիշտ չեն հասկացել, ոչ ճիշտ են մեկնաբանել իմ խոսքերը»: 
 
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները մարտի 20-ին հանդիպել են Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ, երբ Մխիթարյանը հայտարարել էր, որ ամռանն ամեն ինչ կանի նոր ակումբ տեղափոխվելու համար:  
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play