Կայացել է «AMALGAMME» ֆրանս-գերմանական նվագախմբի բարեգործական համերգը


Կայացել է «AMALGAMME» ֆրանս-գերմանական նվագախմբի բարեգործական համերգը

  • 08-04-2013 12:47:13   | Ֆրանսիա  |  Բարեգործություն

 

Ապրիլի 6-ին Ստրասբուրգի քաղաքային երաժշտության դահլիճում ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ «AMALGAMME» ֆրանս-գերմանական նվագախմբի կազմակերպած բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում եւ Ֆրանսիայում սահմանափակ կարողությունների տեր երեխաներին:
 
Համերգին բացման խոսքով հանդես եկավ Արմեն Պապիկյանը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ, Բադեն-Բադենի եւ Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբերին, ինչպես նաեւ Ստրասբուրգի իշխանություններին` համերգի կազմակերպման գործում ցուցաբերած եւ մարդասիրական այս ակցիային ակտիվ եւ հետեւողական մասնակցության համար:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայ անվանի դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ հնչեցին Մոցարտի, Դվորժակի, Ելգարի, Էդվարդ Միրզոյանի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Համերգին ներկա էին ԵԽ-ում հավատարմագրված դեսպաններ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին իր մասնակցությունը բերեց հայտնի դաշնակահար Իգոր Չետուեւը:
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն