ՀԲ-ն պատրաստակամ է շարունակել աշխատանքները Երեւանի<br /> քաղաքապետարանի հետ<br />


ՀԲ-ն պատրաստակամ է շարունակել աշխատանքները Երեւանի
քաղաքապետարանի հետ

  • 16-02-2011 19:54:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային Բանկի վարկավորմամբ իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի հետ կապված հիմնախնդիրներ են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Համաշխարհային Բանկի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի թիմի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի փետրվարի 16-ի հանդիպմանը: Կարեւորելով պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ձեւավորումը, Կ.Կարապետյանը ներկայացրել է քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնք բիզնես հետաքրքրություն են ներկայացնում: Ներդրումային ծրագրերի իրականացման մասով քաղաքապետն առանձնացրել է աղբահանության, տրանսպորտի եւ առողջապահության բնագավառները: Նա ընդգծել է, որ այս պարագայում քաղաքային բյուջեի հիմնական մասն արդեն կուղղվի սոցիալական եւ բարեկարգման ծրագրերին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ա.Էյվեյդան իր հերթին նշել է, որ ՀԲ-ը պատրաստակամ է շարունակել աշխատանքները քաղաքապետարանի հետ եւ աջակցել փորձի փոխանակման ծրագրերում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play