Շոտլանդիայում բացվել է հայ մշակութային ցուցահանդես<br />


Շոտլանդիայում բացվել է հայ մշակութային ցուցահանդես

  • 15-02-2011 20:16:00   |   |  Մշակույթ
ԷԴԻՆԲՈՒՐԳ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 11-ին Էդինբուրգում` Շոտլանդիայի ռուսական ինստիտուտում (Scotland Russia Institute), բացվել է հայ մշակութային ցուցահանդես, որը համատեղ կազմակերպել են Լոնդոնում Հայաստանի դեսպանությունն ու PRO ART ընկերությունը: Ցուցահանդեսում, որը կգործի մինչեւ մարտի 20-ը, ներկայացված են հանրահայտ հայ լուսանկարիչների գործերը, ինչպես նաեւ բրիտանահայ գիտնական Վրեժ Ներսիսյանի կողմից Լոնդոնի Բրիտանական գրադարանից բերված հայկական մանրանկարների հավաքածուն: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Շոտլանդիայի մտավորականության, հայ եւ ռուս համայնքների եւ Լոնդոնում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play