Հաստատվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային<br /> կենտրոն»-ի 2011թ. տարեկան բյուջեի նախահաշիվը<br />


Հաստատվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային
կենտրոն»-ի 2011թ. տարեկան բյուջեի նախահաշիվը

  • 15-02-2011 18:12:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փետրվարի 15-ի նիստում, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, քննարկվել եւ ֆինանսների նախարարության դիտողություններով հանդերձ հաստատվել է հիմնադրամի 2011թ. տարեկան բյուջեի նախահաշիվը: Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել Հայաստանում նախնական, միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթության որակի արտաքին գնահատման` ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման կարգի նախագիծը: Անդրադառնալով այդ երկու գործընթացների իրականացման մանրամասներին, խորհրդի անդամները քննարկել են ՀՀ-ում ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման անցումային փուլի առանձնահատկությունները, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում այդ ուղղությամբ փորձնական ծրագրի իրականացման հնարավորությունները: Ծավալված մտքերի փոխանակման ընթացքում հնչեել են մի շարք հարցադրումներ եւ առաջարկություններ նախագծի բովանդակության վերաբերյալ: Ամփոփելով արված դիտողությունները, Տ.Սարգսյանը հանձնարարել է կրթության եւ գիտության նախարարին ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրենի հետ համատեղ վերանայել նախագիծն ու վերամշակված տարբերակը ներկայացնել խորհրդի քննարկմանը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում արծարծվել են նաեւ կազմակերպչական հարցեր: Մասնավորապես, քննարկվել է հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործման համար գործունեության տարածքի ընդլայնման հարցը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play