Խելացի լուծումներ խելացի երկրների համար. ԴիջիԹեք Բիզնես ֆորում


Խելացի լուծումներ խելացի երկրների համար. ԴիջիԹեք Բիզնես ֆորում

  • 07-05-2013 16:32:23   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

Գործարարները հնարավորություն կունենան տեխնոլոգիական լուծումներ գտնել իրենց բիզնեսի համար հունիսի 21-22-ը ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում:
 
2013 թվականի ամռան սկիզբը կլինի տեխնոլոգիական և  գործարար, քանի որ հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումը` խելացի լուծումներ խելացի երկրների համար կարգախոսի ներքո:  
Ծառայությունների մատուցման և արտադրողականության բարձրացման տեխնոլոգիական միջոցներ, հաճախորդների կառավարման և սպասարկման, շուկայի ուսումնասիրության և վաճառքների խթանման նոր եղանակներ, տեխնոլոգիական միջոցներ կրթության, բժշկության, տրանսպորտի, էներգիայի, կոմունալ ծառայությունների բնագավառներում, նոր անվտանգության համակարգեր և այլ հետաքրքիր ու արդյունավետ լուծումներ կներկայացվեն ֆորումի երկու օրերի ընթացքում: 
Ֆորումի շրջանակում կկայանան գործնական ներկայացումներ և կլոր սեղաններ՝ տեխնոլոգիաների միջոցով տնտեսական գործունեության արդիականացման հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև կանցկացվի ինովացիոն լուծումների ցուցահանդես: 
 
Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը:
Ֆորումի մուտքն ազատ է բոլոր հետաքրքրվողների համար:  
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play