Ի գիտություն ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների
11-02-2011 17:29:16 | Հայաստան | Հայտարարություններ
Հարգելի գործընկերներ,
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննություններին որպես դիտորդ մասնակցելու, ինչպես նաեւ լուսաբանելու համար խնդրում ենք հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ս/թ փետրվարի 15-ից 17-ը գրանցվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունում:
Գրանցման համար անհրաժեշտ է`
Լրատվամիջոցի կամ հասարակական կազմակերպության ղեկավարի կողմից պաշտոնական նամակ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի անունով, որում նշված կլինեն դիտորդի` լուսաբանող լրագրողի կամ հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, աշխատանքային եւ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաեւ գրանցվող անձի մեկ լուսանկարը/3x4 չափսի/: