Ի գիտութիւն Զլմ-ների եւ հասարակական կազմակերպութիւնների
11-02-2011 17:29:16 | Հայաստան | Հայտարարություններ
Յարգելի գործընկերներ,
հանրակրթական ուսումնական հաստատութեան ղեկավարման իրաւունքի (հաւաստագրի) համար քննութիւններին որպէս դիտորդ մասնակցելու, ինչպէս նաեւ լուսաբանելու համար խնդրում ենք հասարակական կազմակերպութիւնների եւ զանգուածային լրատուամիջոցների ներկայացուցիչներին ս/թ փետրուարի 15-ից 17-ը գրանցուել ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատուութեան վարչութիւնում:
գրանցման համար անհրաժեշտ է`
լրատուամիջոցի կամ հասարակական կազմակերպութեան ղեկավարի կողմից պաշտօնական նամակ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի անունով, որում նշուած կը լինեն դիտորդի` լուսաբանող լրագրողի կամ հասարակական կազմակերպութիւնը ներկայացնող անձի անունը, ազգանունը, աշխատանքային եւ բջջային հեռախօսահամարները, էլեկտրօնային փոստի հասցէն, ինչպէս նաեւ գրանցուող անձի մէկ լուսանկարը/3x4 չափսի/: