Տյառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ<br />


Տյառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

  • 11-02-2011 16:46:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 14-ին, Տյառնընդառաջի տոնին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Ինչպես նշվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում, Տյառնընդառաջը նորապսակների օրհնության օր է հռչակվել Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Սբ. Պատարագը կսկսվի ժամը 10.30-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play