Ինտերնետը երեխաների համար դառնում է նոր գիտելիքի, աշխարհը ճանաչելու և զարգացման միջոց


Ինտերնետը երեխաների համար դառնում է նոր գիտելիքի, աշխարհը ճանաչելու և զարգացման միջոց

  • 01-06-2013 14:19:30   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ուրախ ենք ներկայացնել «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» հետվճարային սակագնային պլանը, որի շնորհիվ ինտերնետը երեխաների համար դառնում է միայն նոր գիտելիքի, աշխարհը ճանաչելու և զարգացման միջոց՝ զերծ անցանկալի և վտանգավոր բովանդակությունից:
 
Օգտվելով «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» փաթեթից` բաժանորդը հնարավորություն է ստանում վերահսկելու դիտվող կայքերը՝ սահմանափակելով երեխաների մուտքն իրենց համար չնախատեսված էջեր:
 
Ավելին, սակագնային պլանին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կստանա «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմ՝ արտոնյալ պայմաններով:
 
Երեխաների համար ոչ պատշաճ կամ վտանգավոր բովանդակություն պարունակող կոնտենտի հասանելիությունը սահմանափակող, անվտանգ ինտերնետի ապահովման պատրաստի գործիքների՝ հատուկ սակագնային պլանի միջոցով ընտանիքներին և կրթական հաստատություններին առաջարկելը համահունչ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ երեխաների համար անվտանգ առցանց միջավայր և նրանց ներդաշնակ ու առողջ զարգացում ապահովելու վճռականության հետ:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play