Կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե մուտք է եղել 1.74մլն.դրամ գումար


Կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե մուտք է եղել 1.74մլն.դրամ գումար

  • 03-06-2013 13:11:04   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (29.05-01.06.2013թթ)
 
Բնապահպանական պետական տեսչության կողմից 29.05-01.06.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչություն վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  500.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 1.31մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
 Մասնավորապես`  
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
     Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված 1 դեպքի համար  հաշվարկվել է 1200.0հազ.դր.  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
Հողերի պահպանության ոլորտ 
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրվել է 1 դեպք, որի արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
 
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
      Ապօրինի որս
Կենսաբազամզանության հողերի թափոնների վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանք 2 որոշում և հաշվարկվել է 20.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Առգրավվել են ձկնորսության պարագաներ և վայրի թռչուն (տափաստանային ճուռակ): Թռչունը սահմանված կարգով հանձնվել է Երևանի կենդանաբանական այգի:
 Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՙՍևան Ազգային պարկ՚ ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում   առգրավվել է տիրազուրկ 12 հատ ձկնորսական ցանց, 198 հատ /45կգ/ ՙկարաս՚ տեսակի ձուկ: Ձկները սահմանված  կարգով հանձնվել են  ՙԳավառի մանկատուն՚ ՊՈԱԿ:
   Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված  1 դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ, իսկ 5կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Կառնուտի ջրամբար:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավված 21 հատ  ՙսիգ՚ տեսակի ձկները հանձնվել են ՙԶատիկ՚ մանկատուն ՊՈԱԿ:
   Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  1.74մլն.դրամ գումար:                                     
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play