Ջրմատակարարման դադարեցում «Գառնի-Երևան» ջրատարի վրա կատարվող աշխատանքների հետ կապված


Ջրմատակարարման դադարեցում «Գառնի-Երևան» ջրատարի վրա կատարվող աշխատանքների հետ կապված

  • 03-06-2013 13:21:44   | Հայաստան  |  Տնտեսություն

               «Երևան Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 3-ին դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

            Էրեբունի վարչական շրջանի,բացառությամբ` Արցախի պողոտայի,
            Նուբարաշեն վարչական շրջանի,
            Կենտրոն վարչական շրջանիՏ.Մեծ պողոտայի 12-80, Խորենացի 28-ից բարձր համարների, Նար-Դոսի 5-40, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Արհեստավորների փողոցների և նրբանցքների ու հարակից տարածքների: 
            Շենգավիթ վարչականշրջանի Գ.Նժդեհ, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզե, Սարգսյան, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Սևանի, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսա, Հրազդան, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Սմբատ Զորավարի, Շևչենկո, Նիզամի, Մասիսի նրբանցքի, Չեխովի 1-21 համարների, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների, Ներքին Շենգավիթի 1-ին և 2-րդ փողոցների ու հարակից տարածքների,
            Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերիև անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
            Աշխատանքների ընթացքի և ջրամատակարարման գործող ռեժիմի վերականգնման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ :
            Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
.
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play