Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունները<br /> հնարավորինս կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին<br />


Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունները
հնարավորինս կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին

  • 10-02-2011 14:52:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության փետրվարի 10-ի նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ եւ փոփոխություններ, որոնց նպատակն է Հայաստանի բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների հնարավորինս համապատասխանեցումը միջազգային ժամանակակից չափանիշներին: Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ կստեղծվեն հիվանդությունների առավել արդյունավետ կանխարգելման, հիվանդների ժամանակին հայտնաբերման, ինչպես նաեւ մասնագիտական բժշկական օգնության ցուցաբերման լավ պայմաններ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play