Բնապահպանական պետական տեսչության բացահայտումների շնորհիվ ՀՀ պետական բյուջե մուտք է եղել 972.5 հազ.դր. գումար


Բնապահպանական պետական տեսչության բացահայտումների շնորհիվ ՀՀ պետական բյուջե մուտք է եղել 972.5 հազ.դր. գումար

  • 10-06-2013 11:55:42   | Հայաստան  |  Տնտեսություն

Բնապահպանական պետական տեսչության կողմից 03.06-07.06.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  400.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 122.25հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
 Մասնավորապես`  
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
   
 Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 11.25 հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
 
Անտառների վերահսկողության աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում  արձանագրված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է  111.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
     
 Ապօրինի որս
 
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Ապօրինի խեցգետնի որսի 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձ ենթարկվել է 50.0հազ.դր.գումարով վարչական տուգանքի: Առգրավված 5կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:
 Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՙՍևան ազգային պարկ՚ ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում   առգրավվել է տիրազուրկ 8 հատ ձկնորսական ցանց, 58 հատ /17.5կգ/ ՙսիգ՚ տեսակի ձուկ: Ձուկը սահմանված  կարգով հանձնվել է  ՙԳավառի մանկատուն՚ ՊՈԱԿ:
   Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված 2 դեպքի համար իրավախախտների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրավված 42 հատ  ՙսիգ՚ տեսակի ձուկը հանձնվել է թիվ 141 գիշերօթիկ հանրակրթական մանկապարտեզ:
         Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  972.5հազ.դր. գումար:                                     
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play