Երևանում կկայանա այկիդոյի միջազգային սեմինար` Այկիդո Այկիկայ միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Խոմբո Դոջոյի շիխան 7-րդ դան Շիգերու Սուգավարայի ղեկավարությամբ


Երևանում կկայանա այկիդոյի միջազգային սեմինար` Այկիդո Այկիկայ միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Խոմբո Դոջոյի շիխան 7-րդ դան Շիգերու Սուգավարայի ղեկավարությամբ

  • 18-06-2013 12:31:33   | Հայաստան  |  Սպորտ

Հարգելի Գործընկեր, ս.թ. հունիսի 21-23-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում  կանցկացվի Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի կողմից կազմակերպված այկիդոյի միջազգային սեմինար` Այկիդո Այկիկայ Խոմբո Դոջոյի շիխան 7-րդ դան Շիգերու Սուգավարայի ղեկավարությամբ: Սեմինարին  մասնակցելու են Վրաստանից, Ղազախստանից ժամանած մարզիկներ, ինչպես նաև` Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի  Այկիդո Այկիկայ ֆեդերացիաների նախագահներ և նրանց սաները: Պարապմունքները անցկացվելու են ժամը 10:00-12:00 -ը և 18:00 - 20:00-ը:
 
Իսկ հունիսի 23-ին, ժամը 19:00-ին   «Դինամո» մարզադահլիճում ցուցադրական ելույթներով հանդես կգան Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի տարբեր տարիքային խմբերի սաները, մարզիչները և  Վրաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները: Ցուցադրական ելույթին կհաջորդի պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ  շիխան Շիգերու Սուգավարան   Հայաստանի Այկիդո Այկիկայ  ֆեդերացիային կհանձնի    Այկիդո Այկիկայ Միջազգային ֆեդերացիային Հայաստանի անդամակցությունը հավաստիացնող դիպլոմ:  
 
Միջոցառման մուտքն ազատ է: Բոլոր լրատվամիջոցներին հրավիրում ենք ներկա գտնվելու և լուսաբանելու այն: Հարցերի դեպքում դիմել Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Խոջայանին,  հեռ.` 093- 97- 22- 13:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play