ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է BlackBerry ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն


ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է BlackBerry ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն

  • 24-06-2013 16:53:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մինչև օգոստոսի 31-ը ձեռք բերելով ժամանակակից հաղորդակցության բոլոր պահանջներին համապատասխանող բազմաֆունկցիոնալ BlackBerry Curve 9360 սմարթֆոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` բաժանորդները 1 տարի շարունակ կարող են օգտվել «BlackBerry Social 30» սոցիալական շփման և ինտերնետային ծառայությունների փաթեթից՝ անվճար: Նշենք, որ փաթեթի շրջանակում բաժանորդը կստանա ամսական 500 ՄԲ անվճար ինտերնետ: Սմարթֆոնի արժեքն է 199000 դրամ:
 
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mt.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  
 
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:
 
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am
* * *
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play