Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ Պատարագ Հայոց<br /> բանակի օրվա առիթով <br />


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Սուրբ Պատարագ Հայոց
բանակի օրվա առիթով

  • 27-01-2011 20:22:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ: Արարողության ընթացքում Վրթանես Սրբազանը հավուր պատշաճի ներկայացրեց հայոց բանակի կարեւորությունն ու դերը մեր պետականության պահպանման եւ ամրապնդման գործում: Սրբազան հայրն իր խոսքում մասնավորապես նշեց. «Ցանկացած երկրի զորությունը, խաղաղությունը հաստատողն ու ամրապնդողը բանակն է: Քանի դեռ երկրի վրա տիեզերածավալ խաղաղություն եւ մարդկանց միջեւ հաճություն չի հաստատվել, բանակն անհրաժեշտ պայման է մնում պետությունների ներքին անդորրն ապահովելու համար: գ Աղանդների մի ամբողջ շարք քարոզում է հեռու մնալ զենքից եւ կոչ անում զենքի չդիմել` թշնամու կողմից մեր երկրի ու ընտանիքների պղծվելու դեպքում անգամ: Դրա փոխարեն հայ եկեղեցականը, ինչպես պատմության ոլորապտույտներում, այնպես էլ այսօր մի կողմից իր գործնական լուման է բերում երկրի պաշտպանության գործին` ծառայելով բանակում եւ իր բարոյական զորակցությունը ցույց տալով զինվորին, մյուս կողմիցՆ եկեղեցում աղոթք բարձրացնելով հայ զորականի եւ զորավարի անսասանության եւ ուժականության համար»: Ս. Պատարագից հետո տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց ներկաներին: «Գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվել, որ ամեն տարի բանակի օրվա կապակցությամբ Հայոց բանակի հրամանատարական կազմը, գլխավորությամբ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, գալիս է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` իր աղոթքն առ Աստված բարձրացնելու եւ իր ուխտը Սուրբ սեղանի առջեւ կատարելու հավատավոր հայ զավակների եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ: Աղոթելու եւ հայցելու, որ Տերն անսասան պահի Հայաստան երկիրը եւ հզոր ու հաղթական հայոց բանակը: Հայրենիքը հայոց նվիրական սուրբ հողն է` դարերի պատմությամբ նվիրագործված, մեր հայրերի ու զավակների սուրբ արյունով նվիրագործված: Հայրենիքը նաեւ մեր մշակույթն է, մեր հոգեւոր արժեքները, մեր եկեղեցին, հայոց ընտանիքն ու հայ մարդը, որի պաշտպանությանը կոչված է ծառայելու հայոց բանակը: Ահա թե ինչու մենք նվիրական պարտք ենք համարում հանապազօրյա աղոթք բարձրացնել առ Աստված, որպեսզի բանակը միշտ լինի զորեղ ու հաղթական» - նշեց Վեհափառ Հայրապետը: Այնուհետեւ Նորին Սրբությունը Հայ Եկեղեցու «Սբ. Ներսես Շնորհալի» պատվո շքանշանով պարգեւատրեց ՀՀ ՊՆ առաջին տեղակալ, փոխնախարար գնդապետ Դ.Տոնոյանին եւ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play