ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին

  • 13-08-2013 17:02:51   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին:
Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են Հայաստանում շախմատի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, գոհունակությամբ խոսել տարբեր մրցաշարերում հայ շախմատիստների հաղթանակների մասին, ինչպես նաև քննարկել ՖԻԴԵ-ի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջև համագործակցությունը շարունակելու և խորացնելու ուղղությամբ հարցերի լայն շրջանակ: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play