30 մլն դրամ՝ Ֆրանկոֆոնիայի 8-րդ խաղերին Հայաստանի մասնակցության համար


30 մլն դրամ՝ Ֆրանկոֆոնիայի 8-րդ խաղերին Հայաստանի մասնակցության համար

  • 15-08-2013 11:15:18   | Հայաստան  |  Սպորտ

Կառավարությունը սեպտեմբերի 6-ից մինչև 15-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացվելիք ֆրանկոֆոնյան խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 30 մլն դրամ: Եվս 3 մլն դրամ է տրամադրվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման, մասնավորապես` մեդալների և կրծքանշանների ձեռք բերման համար:
ՀՀ կառավարությունը Ֆրանկոֆոն տարածաշրջանների միջազգային ասոցիացիայի անդամակցության վճարը վճարելու նպատակով Լոռու մարզպետարանին  հատկացրել է 1,650.0 եվրոյին համարժեք դրամ: Լոռու մարզը նշված ասոցիացիայի լիիրավ անդամ է դարձել 2011 թ. նոյեմբերին. հաշվի է առնվել մարզի և Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դ'Ազյուր տարածաշրջանի երկար տարիների համագործակցությունը:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play