«Երևան Ջուր» ՓԲԸ -ն կապ չունի Օշական և Ոսկեվազ գյուղերի ջրամատակարարման հետ


«Երևան Ջուր» ՓԲԸ -ն կապ չունի Օշական և Ոսկեվազ գյուղերի ջրամատակարարման հետ

  • 30-08-2013 12:46:58   | Արագածոտնի մարզ  |  Տնտեսություն

Մեկնաբանելով Օշական եւ Ոսկեվազ գյուղերում oգոստոսի 28-ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերը, ՀՀ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Աննա Հարությունյանը հայտնել է «Արմենիա» հեռուստաալիքին, որ Բազմաղբյուրը, որտեղից իրականացվում է նշված գյուղերի ջրամատակարարումը, պատկանում է «Երևան Ջուր» ընկերությանը: Վերջինիս աշխատակիցները ևս զբաղվում են խնդրի ուսումնասիրությամբ:
«Երևան Ջուր» ՓԲԸ Հաղորդակցության բաժնից հայտնում են, որ տվյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: «Երևան Ջուր» ՓԲԸ չի զբաղվում Օշական և Ոսկեվազ գյուղերի ջրամատակարարմամբ, հետևաբար չի կրում պատասխանատվություն այնտեղ ստեղծված իրավիճակի համար:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play