Վաղ է խոսել ավագ դպրոցների կայացած լինելու մասին. Ա. Աշոտյան


Վաղ է խոսել ավագ դպրոցների կայացած լինելու մասին. Ա. Աշոտյան

  • 30-08-2013 18:31:12   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն  Աշոտյանը, օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում, այսօր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում վարել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության ավագ դպրոցների տնօրենները: 
Շեշտելով, որ ավագ դպրոցների բարեփոխումը դեռևս ավարտված չէ՝ նախարարն ընդգծել է, որ հիմնական խնդիրն ավագ դասարաններում կրթության որակի ապահավումն է: "Մենք ավագ դպրոցների՝ այսինքն 12-ամյա համակարգով դպրոց հաճախած երեխաների առաջին  շրջանավարտները կունենանք 2018 թվականին, հետևաբար առայժմ վաղ է խոսել ավագ դպրոցների կայացած լինելու մասին: Սակայն այսօր արդեն, վստահաբար, կան մրցունակ ավագ դպրոցներ, որոնք կարողանում են համալրել բավական շատ թվով ավագ դասարաններ, կան նաև դպրոցներ, որոնք ունեն աշակերտի խնդիր, հետևաբար չեն ապահովում անհրաժեշտ կրթ� �ւթյան որակ: Ավագ դպրոցն այսօր պետք է պայքարի աշակերտի համար՝ մրցակցելով մի կողմից այլ ավագ դպրոցների, մյուս կողմից քոլեջների ու ուսումնարանների հետ: Նման պայմաններում ավագ դպրոցները պետք է կարողանան ապահովել կրթական միջավայր, որը աշակերտների ներգրավման համար առաջին  նախապայմանն է:",- նշել է նախարարը:
Անդրադառնալով տնօրենների կողմից հաճախ բարձրացվող այն հարցին, թե քոլեջներն ու ուսումնարաններն այսօր հիմնական դպրոցի շրջանավարտի համար ավելի հրապուրիչ են, քան ավագ դպրոցները, ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ՄԿՈՒ համակարգի մրցունակությունը համեմատաբար  բարձր է, քանի որ պետությունն այստեղ 50 տոկոսով ավելացրել է պետական պատվերը, բացի այդ վերացվել են ընդունելության քննությունները: Բացի այդ, քոլեջից համեմատաբար հեշտ ճանապարհով բուհ տեղափոխվելու հնարավորությունն առկա է: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ օրենսդրական փոփոխություն է նախատեսվում, որը բարձ� �ագույն կրթություն ստանալու հավասար դաշտ կապահովի դպրոցների ու  քոլեջների շրջանավարտների համար: Միաժամանակ Ա. Աշոտյանն ավագ դպրոցների զարգացման համար հեռանկարային է համարել համագործակցությունը բուհերի հետ: Բավական հաջողված է ճարտարապետաշինարարական համալսարանի փորձը, որը լուրջ ներդրում է կատարել Երևանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում: 
ՀՀ ԿԳ նախարարը մտահոգիչ է համարել ավագ դպրոցների  շենքային պայմանների բարելավումը, նշելով, որ այդ խնդիրը լուծում կստանա Համաշխարհային բանկի վարկային ծրագրով, որի հաստատումից հետո, ըստ առաջնահերթության, ավագ դպրոցներում հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն:
Միաժամանակ  ավագ դպրոցների վերանորոգման նպատակով գումարներ են հատկացվել նաև պետական բյուջեից՝ մասնավորապես այժմ կառուցվում է Կապանի թիվ 2 ավագ դպրոցը, վերակառուցվել է նաև Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցը: Իբրև ձեռքբերում նախարարը նշել է նաև, որ բավական աշխատանքներ են  կատարվել ավագ դպրոցների տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղությամբ: 
Պատասխանելով քիչ թվով աշակերտներ ունեցող ավագ դպրոցների վերամիավորման մասին հարցին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ հատկապես մի շարք մարզերում նման խնդիր կա, ուստի չի բացառվում, որ ավագ դպրոցները կարող են վերակազմավորվել:  
Խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանել է նաև ավագ դպրոցների տնօրենների այլ հարցերին, որոնք վերաբերել են առարկայական ծրագրերին, դասագրքերին, ուսուցիչների որակավորման տարակարգերին և այլն:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play