Ցածր սակագներ՝ մի շարք երկրներ զանգահարելու համար


Ցածր սակագներ՝ մի շարք երկրներ զանգահարելու համար

  • 05-09-2013 12:30:03   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Սեպտեմբերի 5-ից Orange-ն առաջարկում է միջազգային մի շարք ուղղություններով զանգահարել ավելի ցածր սակագնով: Այսպես, Ուկրաինա, Իտալիա և Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրներ՝ Շվեդիա, Դանիա, Նորվեգիա ու Ֆինլանդիա, Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կզանգահարեն 85 դրամ/րոպե սակագնով, նախկին 95 դրամի փոխարեն: 
 
Հիշեցնենք, որ Orange-ի բաժանորդները միջազգային ուղղություններով զանգահարելու համար կարիք չունեն լրացուցչի կոդեր հավաքելու, այլ պարզապես իրենց հեռախոսից հավաքում են անհրաժեշտ հեռախոսահամարը միջազգային ֆորմատով: 
 
Orange-ը նաև առաջարկում է բարձրորակ միջազգային զանգեր կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգեր ու Կանադա ընդամենը 15 դրամ/րոպե, Ռուսաստան՝ 50 դրամ/րոպե, Վրաստան՝ 60 դրամ/րոպե սակագնով: 
 
Բոլոր սակագներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել http://orangearmenia.am/mobile/international-calls/: 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ