Ստեփանակերտում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղ


Ստեփանակերտում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղ

  • 08-09-2013 18:20:10   |   |  Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Ամերիաբանկի <<Ստեփանակերտ>> մասնաճյուղի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է բանկային համակարգի դերը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում՝ հավելելով, որ դրան մեծապես նպաստում է առաջատար բանկերի մուտքը մեր հանրապետություն:  Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Ռուբեն Վարդանյանին այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն