Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնություն<br />


Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնություն

  • 18-01-2011 19:52:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԻՏՁՄ) առաջին անգամ Հայաստանում նախաձեռնում է Համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնություն: Առաջնության նպատակն է բացահայտել նոր տաղանդներ, զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը: Առաջնությունն անցկացվելու է 2 փուլով եւ ունենալու է 6 անվանակարգ` սցենար, կերպարի դիզայն, գրաֆիկական դիզայն, անիմացիա, նորարարություն, կերպարի տեխնիական հնարավորություններ եւ լավագույն խաղ: Հաղթողներին կտրվեն դրամական պարգեւներ, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռվի լավագույն ՏՏ (Տեղեկատվական Տեխնոլոգիաներ) ընկերություններում մասնակցել տարբեր ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը, մասնակցել մասնագիտական դասընթացների: Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Ցանկացողները կարող են մասնակցել նախապես ձեւավորված թիմով կամ որպես անհատ: Խաղերի նախագծման համար նախապայմաններ, սահմանափակումներ չկան. մասնակիցը կարող է նախագծել ինտերնետի, համակարգչի կամ բջջային հեռախոսների համար նախատեսված խաղեր, ինչպես նաեւ ընտրել խաղերի նախագծման համար իրեն հարմար ծրագրավորման լեզուն: Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են անիմացիայի, խաղերի նախագծման մասնագետներ, սցենարիստներ, ծրագրավորողներ, ովքեր իրենց խորհրդատվությամբ կաջակցեն մասնակիցներին մրցույթի ընթացքում: Մրցույթն անկացվում է P-Art, Sourcio, Plexonic, Tx Systems, Triada, Robert Saakyants Production, MicroSoft ընկերությունների Յ WorldCyberGames, Association of Modern Technologies Professionals ասոցիացիաների աջակցությամբ: Ցանկացողները գրանցման հայտ կարող են ներկայացնել հունվարի 17-ից փետրվարի 18-ը: Մրցույթի եզրափակիչը նախատեսվում է անցկացնել մարտ-ապրիլ ամիսներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play