Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռում այցելել է Ռուբեն Սևակի անվան թանգարան


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռում այցելել է Ռուբեն Սևակի անվան թանգարան

  • 24-09-2013 11:27:24   | Արագածոտնի մարզ  |  Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը մասնակցելուց հետո այցելել է Մայր Աթոռում բացված Մեծ եղեռնի նահատակ, հայ անվանի մտավորական Ռուբեն Սևակի անվան թանգարան: Հանրապետության Նախագահը շրջել է թանգարանում, ծանոթացել ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանի ջանքերով ստեղծված թանգարանի բացառիկ և արժեքավոր հավաքածուին, որը ներառում է Ռուբեն Սևակին պատկանող անձնական իրեր ու փաստաթղթեր, պատմական ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր բազմաթիվ գործեր:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ վարչությունից: 
Նոյյան տապան  -   Հասարակություն