Հայաստանի անկախությանը նվիրված համերգ հանուն համերաշխության և համախմբման


Հայաստանի անկախությանը նվիրված համերգ հանուն համերաշխության և համախմբման

  • 25-09-2013 15:45:44   | Հայաստան  |  Մշակույթ
Ամերիկայի Հայկական Համագումարը, արձագանքելով տարաբնույթ կարծիքներին` Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված Նունե Եսայանի տոնական համերգի վերաբերյալ, իր խորին շնորհակալությունն է հայտնում երգչուհուն իր կատարած հսկայածավալ, հայրենասիրական ոգով լի, ժամանակակից պահանջներին  համապատասխանող, բարձրաճաշակ աշխատանքի համար:
 
Աշխարհի բոլոր ծայրերից ժամանած  հյուրերի կարծիքով չափազանց գրագետ և բացարձակ տրամաբանական էր թե երգերի ընտրությունը, թե մատուցման որակն ու կառուցվածքը, թե  գեղարվեստական ձևավորումը:
 
Հայկական երգի հզոր հնչյունների ուղեկցությամբ անցանք մեր պատմության էջերով` ամենադառը օրերից մինչև փայլուն հաղթանակներ:
 
Հովանավորելով  հայրենասիրական այս յուրօրինակ համախմբման կոչը, Ամերիկայի Հայկական Համագումարը հույս է հայտնում, որ այն կծառայի  իր վեհ գաղափարին:
 
Հոգաբարձուների
Խորհրդի նախագահ`
Հրայր Հովնանյան
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play