«Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի մասնակիցները Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն


«Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի մասնակիցները Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն

  • 26-09-2013 16:57:56   | Հայաստան  |  Մշակույթ

Սեպտեմբերի 26-ին «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն: Միջոցառմանը մասնակում էին փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամներ՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, փառատոնին մասնակցող երգչախմբեր, անհատ կատարողներ, կոմիտասյան արվեստի երկրպագուներ: Մասնակիցները ծաղիկներ դրեցին և խնկարկեցին Մեծն Կոմիտասի շիրիմին: 
Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը հոգեհանգստի կարգ կատարեց Կոմիտասի շիրիմին: Այնուհետև Գերմանիայի Համբուրգ քաղաքի  «Գայանե» երգչախումբը և Մոսկվայի Հայորդաց տան «Օվսաննա» և «Նորահրաշ» երգչախմբերը հանդես եկան կոմիտասյան ստեղծագործությունների կատարումներով: 
Նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքերով «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի անցկացումը խորհրդանշական է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, քանի որ Կոմիտասը նաև ցեղասպանության խորհրդանիշ է: 
Երգահաններ Տիգրան Մանսուրյանը և Հովհաննես Չեքիջյանը ողջունեցին աշխարհի տարբեր երկրներից մեծ երգահանին հարգանքի տուրք մատուցելու համար Հայաստան ժամանած երգչախմբերին և անհատ կատարողներին,  միաժա,մանակ շնորհակալություն հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը այս հայաշունչ նախաձեռնության համար:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play