Բակո Սահակյանը Բելգիայի Սենատում հանդիպել է մի խումբ սենատորների հետ


Բակո Սահակյանը Բելգիայի Սենատում հանդիպել է մի խումբ սենատորների հետ

  • 16-10-2013 17:44:07   | Բելգիա  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին Բելգիայի Սենատում հանդիպում է ունեցել մի խումբ սենատորների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Բելգիա-Արցախ հարաբերությունների`հատկապես միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է համագործակցության համար անհրաժեշտ պայմանների առկայությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական