Հայաստանյան տարբեր բուհերում սովորող ևս 100 ուսանողի ուսման վարձը վճարում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը


Հայաստանյան տարբեր բուհերում սովորող ևս 100 ուսանողի ուսման վարձը վճարում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը

  • 22-10-2013 17:13:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող առաջին և երկրորդ կուրսի ուսանողների «Կրթական հիմնադրամ» նախագիծը: 2010 թվականից սկսած ընկերությունը վճարում է երևանյան և մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների 200 ուսանողի ուսման վարձը: Այս տարի նրանց թիվն ավելացել է ևս հարյուրով:    
 
Կրթաթոշակային այս աննախադեպ նախագիծը նպատակ ունի ուսուցման ամբողջ ժամանակահատվածում ուսման վարձը հատուցելով` կրթությունը հասանելի դարձնել խոցելի խմբերում ընդգրկված այդ ուսանողներին: Այս նախագիծը նրանց կքաջալերի նոր գիտելիքներ ձեռքբերելու և հմտությունները կատարելագործելու հարցում, ինչպես նաև կօգնի բարելավել սոցիալական և հոգեբանական վիճակը: 
 
«Այս նախաձեռնությունն իրականացվում է խոցելի խմբերում ընդգրկված երիտասարդներին մասնագիտական գիտելիքներ և հմտություններ տրամադրելու և այդ կերպ` նաև երկրում աղքատությունը հաղթահարելու նպատակով: Խոշոր բիզնեսի կողմից ուսանողների ուսման վարձի վճարումը մշակույթ է, որը մենք սերմանում ենք Հայաստանում: Սա երկրի զարգացման մեջ առավել նշանակալի ներդրումներից է, և մենք վստահ ենք, որ ապագայում հպարտ կլինենք այդ ուսանողների ձեռքբերումներով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play