Հայաստանում առաջին ազգային տեղեկատվական համակարգին՝ www.mediagid.am-ին է միացել Autopro.am կայքը


Հայաստանում առաջին ազգային տեղեկատվական համակարգին՝ www.mediagid.am-ին է միացել Autopro.am կայքը

  • 23-10-2013 11:35:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանում առաջին ազգային տեղեկատվական համակարգին՝ www.mediagid.am-ին է միացել Autopro.am (www.autopro.am ) կայքը։
 
Autopro.am–ը Հայաստանի խոշոր ավտոմոբիլային պորտալ է, որտեղ հնարավոր է ձեռք բերել, վաճառել և վարձակել ավտոմեքենա, ինչպես նաև գտնել թարմ տեղեկատվություն ավտոշուկայի մասին։
 
Այս ռեսուրսի միանալուց հետո համակարգի մասնակիցների թիվը հասավ 31–ի։
 
Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am նոր ինտերնետային նախագիծը գործարկել է «All Media» ՓԲԸ-ն 2010 թվականի նոյեմբերի 30-ին:
 
MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։
 
www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։ 
 
www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։ 
 
MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ հրատարակությունները։ 
 
«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը։
 
 
Հետադարձ կապ
Հեռ. (+37496) 401007
Գործընկերների համար` [email protected]  
Գովազդատուների համար` [email protected]  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play