Հերթական նորամուտն արձանագրվեց Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի դպրոցում


Հերթական նորամուտն արձանագրվեց Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի դպրոցում

  • 31-10-2013 13:38:24   | Գեղարքունինքի մարզ  |  Տնտեսություն
Այս տարվա հերթական նորամուտն արձանագրվեց Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի դպրոցում: Դպրոցի բացման հանդիսությունը իր ներկայությամբ պատվեցին նաեւ աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Շնորհավորելով Վաղաշենի բնակչությանը ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ` ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը կարեւորեց նորոգ կրթական օբյեկտների դերը գյուղական համայնքների պահպանության գործում: Նա տեղեկացրեց, որ թեպետ, դպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են 2005 թվականին, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են 2012-2013 թթ.: 800 աշակերտի համար նախատեսված դպրոցի ընդհանուր մակերեսն ավելի քան 5600 քմ է: Դպրոցը բաղկացած է 4 մասնաշենքից՝ 2 ուսումնական, 1 մարզական եւ 1 ճաշարանային: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին եւ արտաքին հարդարմամբ, ներքին էլեկտրական եւ ջրամատակարարմամբ, ջեռուցման եւ կոյուղու համակարգերով, արտաքին գազի եւ էլեկտրական մատակարարման համակարգերով եւ առանձին կաթսայատնով: ՀՀ քաղաքաշինության նախարարության տնտեսումների հաշվին բարեկարգվել է շինարարական օբյեկտի տարածքը: 2005-2013 թթ. դպրոցի կառուցման վրա ծախսվել է շուրջ 830.0 մլն դրամ գումար: 
 
 
 
Խոսելով Գեղարքունիքի մարզում պետական բյուջեի շրջանակներում ընթացող շինարարական աշխատանքների մասին` նախարար Սամվել Թադեւոսյանը տեղեկացրեց, որ ներկայումս մարզում ընթացող 10 կրթական օբյեկտից այս տարի շահագործման կհանձնվեն 4-ը: Մնացած շինարարական օբյեկտներից` Ծովինար եւ Արծվանիստ գյուղերի դպրոցների համար պատվիրվել է վերակառուցման նոր նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք ընդգրկելու են նաեւ ուժեղացման աշխատանքներ: “Կրթական օբյեկտների հիմնանորոգման վերաբերյալ, ես բազմիցս առիթ ունեցել եմ հայտարարելու քաղաքաշինության նախարարության մոտեցման մասին: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ նախ, հետազոտություններ են իրականացվում 2-րդ եւ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտները վերհանելու ուղղությամբ՝ գնահատելով դրանց սեյսմիկ խոցելիության աստիճանը: Ապա` ըստ անհրաժեշտության իրականացվում են ուժեղացման կամ վերակառուցման աշխատանքներ` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը, որից հետո նոր իրականացվում է նորոգման աշխատանքներ: Նշածս երկու գյուղերի դպրոցները հենց այդ դեպքն է”,-ընդգծեց քաղաքաշինության նախարարը: 
Տեղեկացնենք նաեւ, 2014 թվականին Գեղարքունիքի մարզում շահագործման կհանձնվի երկու շինարարական օբյեկտ: Եկող տարվա բյուջեում նախատեսված է նաեւ Գավառի թատրոնի եւ Գետաշենի մանկապարտեզի շենքերի նորոգումը, որոնց նախագծային աշխատանքներն արդեն արվել են քաղաքաշինության նախարարության այս տարվա տնտեսումների հաշվին:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play