Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր


Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր

  • 06-11-2013 16:23:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման համար ամերիկահայ բարերար Վարուժան Կյուրեղյանին <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրվելու մասին։
Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` երաժշտարվեստի զարգացման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների  համար եւ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ անվանի քանոնահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով` երաժշտարվեստի զարգացման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների  համար եւ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել անվանի դուդուկահար, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դասախոս, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովին։ Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play