Ադրբեջանական քարոզչամեքենան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ֆիլմը արատավորելու արշավ է սկսել


Ադրբեջանական քարոզչամեքենան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ֆիլմը արատավորելու արշավ է սկսել

  • 15-12-2010 13:50:40   | Ռուսաստան  |  Մշակույթ
Նկարահանող խմբի հայտարարությունը Մոսկվայում սկսվել են «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանումները, որի գործողության կենտրոնում հանգամանքների բերումով միեւնույն հորի մեջ հայտնված հայի եւ ադրբեջանցու փոխհարաբերություններն են: Հերոսների կերպարների միջոցով վեր են հանվելու թշնամական ժողովուրդների խճճված հարաբերությունները: Ֆիլմը նկարահանվում է 21-30 տարեկան մոսկվայաբնակ հայ երիտասարդների ֆինանսական միջոցներով: Ըստ մտահղացման, ֆիլմը ներկայացնելու է այն պատմական իրողությունները, որոնք, ղարաբաղյան խնդրից զատ, խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Կինոնկարի հեղինակներն, ի սկզբանե, հերոսներից որեւէ մեկին արդարացնելու կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները գնահատելու նպատակ չեն դրել: Ֆիլմի գաղափարը երկու ժողովուրդների միջեւ առկա իրական հարաբերությունները ցույցադրելն ու նուրբ ենթատեքստով պահանջվող փոփոխությունների մասին ակնարկելն է: Ցավոք, ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ որոշել են այս տեղեկատվությունը հարմարեցնել հարաբերությունները առավել սրելու իրենց ամենօրյա գործելաոճին` կինոնկարին վերագրելով մտացածին քաղաքական նախապատմություններ: Մասնավորապես, 1news.az հայտնի գործակալությունը իրական թունոտ արշավ է սկսել ,Ընդհատված երգըե ֆիլմի դեմ, որում հայն ու ադրբեջանցին հուզող խնդիրների շուրջ բանավիճելով ուղղակի պաշտպանում են սեփական տեսակետը: Կինոնկարի հեղինակների համոզմամբ, երկու հերոսների միջեւ ծավալվող երկխոսությունը մեր օրերում չափազանց պահանջված է, այնինչ` հայ-ադրբեջանական թշնամական փոխհարաբերությունները նկատելի են նույնիսկ երկու երկրների նախագահների շփումներում: Հեղինակների համոզմամբ` ադրբեջանական անթաքույց հիստերիան պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆիլմը նկարահանվում է հայերի կողմից: Արվեստը չի բուժում, այն պարզապես ի տես է հանում ցավոտ ծալքերն ու իրավիճակը փոխող ելքեր գտնելու լուծումներ առաջարկում: Թշնամանքը մոռանալ, գուցե, անհնար է, բայց նաեւ ուշ չէ` ամեն բան մաքուր էջից վերսկսելու համար... «Ընդհատված երգը» հոգեբանական դրամայի պրեմիերան տեղի կունենա Մոսկվայում 2011թ. գարնանը: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, պրոդյուսերը` Աշոտ Պողոսյանը: Կինոնկարի կարգախոսն է` «Ցանկացած պատերազմի նպատակը խաղաղությունն է»: Տիգրան Գրիգորյան, ,Ընդհատված երգըե ֆիլմի մամուլի քարտուղար 15.12.2010թ. Մոսկվա
Նոյյան տապան  -   Մշակույթ