Ադրբեջանական քարոզչամեքենան հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին ֆիլմը արատաւորելու արշաւ է սկսել


Ադրբեջանական քարոզչամեքենան հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին ֆիլմը արատաւորելու արշաւ է սկսել

  • 15-12-2010 13:50:40   | Ռուսաստան  |  Մշակոյթ
Նկարահանող խմբի յայտարարութիւնը Մոսկուայում սկսուել էն «Ընդհատուած երգը» ֆիլմի նկարահանումները, որի գործողութեան կենտրոնում հանգամանքների բերումով միեւնոյն հորի մէջ յայտնուած հայի եւ ադրբեջանցու փոխյարաբերութիւններն էն: Հերոսների կերպարների միջոցով վեր էն հանուելու թշնամական ժողովուրդների խճճուած յարաբերութիւնները: Ֆիլմը նկարահանւում է 21-30 տարեկան մոսկուայաբնակ հայ երիտասարդների ֆինանսական միջոցներով: Ըստ մտահղացման, ֆիլմը ներկայացնելու է այն պատմական իրողութիւնները, որոնք, ղարաբաղեան խնդրից զատ, խոչընդոտում էն հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորմանը: Կինոնկարի հեղինակներն, ի սկզբանէ, հերոսներից որեւէ մէկին արդարացնելու կամ հայ-ադրբեջանական յարաբերութիւնները գնահատելու նպատակ չէն դրել: Ֆիլմի գաղափարը երկու ժողովուրդների միջեւ առկայ իրական յարաբերութիւնները ցոյցադրելն ու նուրբ ենթատեքստով պահանջուող փոփոխութիւնների մասին ակնարկելն է: Ցաւօք, ադրբեջանական որոշ Զլմ-ներ որոշել էն այս տեղեկատուութիւնը յարմարեցնել յարաբերութիւնները առաւել սրելու իրենց ամենօրեայ գործելաոճին` կինոնկարին վերագրելով մտացածին քաղաքական նախապատմութիւններ: Մասնաւորապէս, 1news.az յայտնի գործակալութիւնը իրական թունոտ արշաւ է սկսել ,ընդհատուած երգըէ ֆիլմի դէմ, որում հայն ու ադրբեջանցին յուզող խնդիրների շուրջ բանավիճելով ուղղակի պաշտպանում էն սեփական տեսակէտը: Կինոնկարի հեղինակների համոզմամբ, երկու հերոսների միջեւ ծաւալուող երկխօսութիւնը մեր օրերում չափազանց պահանջուած է, այնինչ` հայ-ադրբեջանական թշնամական փոխյարաբերութիւնները նկատելի էն նոյնիսկ երկու երկրների նախագահների շփումներում: Հեղինակների համոզմամբ` ադրբեջանական անթաքոյց հիստերիան պայմանաւորուած է այն հանգամանքով, որ ֆիլմը նկարահանւում է հայերի կողմից: Արուեստը չի բուժում, այն պարզապէս ի տէս է հանում ցաւոտ ծալքերն ու իրավիճակը փոխող ելքեր գտնելու լուծումներ առաջարկում: Թշնամանքը մոռանալ, գուցէ, անհնար է, բայց նաեւ ուշ չէ` ամէն բան մաքուր էջից վերսկսելու համար... «Ընդհատուած երգը» հոգեբանական դրամայի պրեմիերան տեղի կ'ունենայ Մոսկուայում 2011թ. գարնանը: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկեանը, պրոդիւսերը` Աշոտ Պօղոսեանը: Կինոնկարի կարգախօսն է` «Ցանկացած պատերազմի նպատակը խաղաղութիւնն է»: Տիգրան Գրիգորեան, «Ընդհատուած երգը» ֆիլմի մամուլի քարտուղար 15.12.2010թ. Մոսկուա
  -   Մշակոյթ