Ամերիաբանկն ավարտել է VISA քարտերով ինտերնետ-էքվայրինգի ներդրման աշխատանքները


Ամերիաբանկն ավարտել է VISA քարտերով ինտերնետ-էքվայրինգի ներդրման աշխատանքները

  • 20-11-2013 16:35:01   | Հայաստան  |  Տնտեսություն

մերիաբանկն ավարտել է VISA քարտերով ինտերնետ-էքվայրինգի ներդրման աշխատանքները:Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդներին առաջարկում է էքվայրինգի ծառայություններ` իր իսկ կողմից մշակված միասնական ծրագրային գործիքի (vPOS/virtual POS) միջոցով: Վերջինս առևտրային կետերին եզակի հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցովընդունելուVISA, MasterCard և ArCa քարտերով վճարումներ` խուսափելով լրացուցիչ  և ժամանակատար ծրագրավորման և կարգաբերման  խնդիրներից:
Նշենք, որ«Ամերիա» խմբի փորձագետների ուսումնասիրությունները վկայում են, որ էլեկտրոնային առևտուրը Հայաստանում վերջին տարիներին արագ զարգացող ոլորտներից է: Էլեկտրոնային առևտրի ընդհանուր ծավալը (հայաստանյան և արտերկրի բանկերի կողմից թողարկվածքարտերի միջոցով իրականացված գործառույթներ) 2012թ. համար գնահատվում է 4.4 միլիարդ ՀՀ դրամ, միջին տարեկան աճը վերջին 2-3 տարիներին կազմել է 40-45%: Սակայն էլեկտրոնային առևտրի գործարքների ծավալը Հայաստանում դեռևս ցածր է տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play