ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներից ևս 30-ը` ստացան իրենց սմարթֆոնները


ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներից ևս 30-ը` ստացան իրենց սմարթֆոնները

  • 27-11-2013 17:50:07   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է «Անձնական» և «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդների միջև անցկացված խաղարկության երկրորդ փուլի hաղթողներին, որոնք հրավիրված էին ընկերության գլխամասային գրասենյակ՝ իրենց նվերները ստանալու համար: Նվերները հանձնել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Խաղարկությունը կազմակերպվել էր «Անձնական» և «Խոսում է քաղաքը»  սակագնային պլանների այն բաժանորդների համար, ովքեր տվյալ պահին ունեցել են «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդագրություն: Խաղարկությանը չեն մասնակցել միակողմանի կամ երկկողմանի անջատված հեռախոսահամարները, ինչպես նաև նախորդ խաղարկության արդյունքում սմարթֆոն ստացած 20 բաժանորդները:
Նոյեմբերի 24-ին կայացած խաղարկությունը կազմակերպվել է տեսախցիկների առջև: Օգտագործվել է հատուկ մշակված Microsoft.NET Random class selection on the system time համակարգչային ծրագիր: Բաժանորդները տեղեկացել են խաղարկության և դրա պայմանների մասին` SMS հաղորդագրության միջոցով: Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կխաղարկվի 100 սմարթֆոն:
«Անձնական», «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների ցանկացած բաժանորդ կարող է իր մտերիմներից մեկի համար բաժանորդագրվել «Հատուկ» փաթեթի, որն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: 
Եռամսյա այս խաղարկությունը ևս մեկ անակնկալ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` իր հավատարիմ բաժանորդներին խրախուսելու համար: 
ՎիվաՍել-ՄՏՍ. դու կապ ունես…
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play