ՀՀ ԳԱԱ նախագահ` ակադեմիայի դռները միշտ բաց են երիտասարդների համար


ՀՀ ԳԱԱ նախագահ` ակադեմիայի դռները միշտ բաց են երիտասարդների համար

  • 06-12-2013 15:17:09   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

                      
 «Ես ողջունում եմ ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի` գիտության մշակույթը դպրոցներ բերելու նախաձեռնությունը: Դա շնորհակալ գործ է: Մենք միշտ կաջակցենք ձեր ձգտումները` ծանոթանալու գիտական հետազոտությունների հետ: Ակադեմիայի դռները բաց են ձեզ համար»,- դեկտեմբերի 6-ին դպրոցականների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին 50 դպրոցականներ Հայաստանի տարբեր մարզերից:
Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ակադեմիայի 70-ամյա պատմությունը` նշելով, որ ներկայումս ակադեմիան հաղթահարում է առկա խնդիրները` մասնավորապես կադրերի երիտասարդացման խնդիրը: «Ակադեմիան ավելի քան 4000 աշխատակից ունի, որից 30%-ը երիտասարդներ են»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը: Նա պատմեց հեռանկարային հիմնարար գիտական հետազոտությունների եւ ինովացիոն առաջարկությունների մասին, որոնք Հայաստանում գիտության զարգացման հիմնական ուղղություններն են: Նա նաեւ նշեց կրթության հնարավորության մասին, որը պետք է ստանալ գիտական հետազոտություններին զուգահեռ: «Ակադեմիան այդ հնարավորությունն ունի` տրամադրելով  իր գիտական կենտրոնների եւ գիտահետազոտական ինստիտուտների բազաները»,- նշեց ՀՀ ԳԱԱ նախագահը:     
Հանդիպումը կազմակերպվել է  ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի եւ  երիտասարդ քիմիկոսների ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Հայաստանում Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիան:
       
 ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն
06.12.2013թ.
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play