Տնակային ավանի տարեց բնակիչը զրկված է բնակարան ստանալու իրավունքից


Տնակային ավանի տարեց բնակիչը զրկված է բնակարան ստանալու իրավունքից

  • 12-12-2013 11:16:59   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն



«Շիրակ կենտրոնը» բազմիցս է անդրադարձել Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցների ապրելակերպին: Նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում են հարևանները:
Ձմռան ամիսներին վառելափայտի տրամադրման ժամանակ մեր կազմակերպությունը առավելապես ուշադրության կենտրոնում է պահում վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցներին: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները աջակցություն ցուցաբերելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այսօր այցելեցին Գյումրու Սավոյան փողոցին հարակից տարածքի տնակային ավանի բնակիչ, պետության կողմից բնակարան ստանալու իրավունքից զրկված Ելենա Ալավերդյանին: 
 
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
 
Դուք նույնպես կարող եք օժանդակել «Շիրակ կենտրոնի» նախաձեռնած «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիային http://shirakcentre.org/hy/10000parkvarelapyt/20427-shirak-centre-ngo
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play