Մեկնարկել է «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնը


Մեկնարկել է «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնը

  • 12-12-2013 18:15:40   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ`  հայտարարել են «Web Ծիրան»  համահայկական 3-րդ  օնլայն կինոփառատոնի մեկնարկի մասին: 
                                          
Կինոփառատոնին կարող են ներկայացվել առանց ժանրային սահմանափակումների (խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլն), մինչև 30 րոպե տևողությամբ ֆիլմեր:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2014թ. հունվարի 25-ը DVD կրիչով ֆիլմերը ներկայացնեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ:  (Երևան 0001, Մոսկովյան 3, հեռ. +374 10 52 10 42): Ի դեպ, Ֆիլմերը ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն: Փառատոնն ավարտվելու է  2014թ. փետրվարի 23-ին:
 
«Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ: Դրանց արդյունքներն ամփոփելու և 2014 թ. փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում` հատուկ մրցանակաբաշխության ժամանակ, հրապարակելու է պրոֆեսիոնալ ժյուրին:
 
Փառատոնը սահմանել է գլխավոր 1 և խրախուսական 2 մրցանակ: Ըստ այդմ` գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով և հատուկ դիպլոմով, իսկ խրախուսական մրցանակակիրները` հատուկ դիպլոմով: Հիշատակված երեք մրցանակակիրներին կտրվի նաև պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:
 
Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմն արժանանալու է «Համակրանք» խրախուսական մրցանակին և հատուկ դիպլոմի: Իսկ ամենաշատ հավանումների արժանացած ֆիլմը կարժանանա հատուկ մրցանակի:   
 
«WebԾիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնն այս տարի ներկայացնելու է նաև «Web Ծիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ » ծրագիրը, որին կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանված կարճ ֆիլմեր: Դրանք ցուցադրվելու են ինչպես կինոփառատոնի, այնպես էլ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:
 
Այս տեխնիկական միջոցներով նկարահանված ֆիլմերը կամ դրանց հղումները որեւէ վիդեոհոստինգային պորտալում, հեղինակները կարող են ուղարկել info@webtv.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով ֆիլմի անվանումը, հեղինակի մասին համառոտ տվյալներ, գործող բջջային հեռախոսահամար և գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից, որի համար պատասխանատու է ֆիլմի հեղինակը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play