Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերա՝ հայ աստղերի կատարմամբ


Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերա՝ հայ աստղերի կատարմամբ

  • 20-01-2014 14:24:59   | Հայաստան  |  Մշակույթ


Երկուշաբթի՝ հունվարի 20-ին, կայացավ Մարկ Սայաթելյանի հիշատակին նվիրված երգի եւ տեսահոլովակի պրեմիերան՝ հայ աստղերի կատարմամբ: Երաժշտության հեղինակը երգիչ Մարտ Բաբայանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, նկարահանման աշխատանքներին աջակցել է Արմեն Պետրոսյանը` Մենչը: Երգում են Քրիստինե Պեպելյանը, Զարուհի Բաբայանը, Արամոն, Սոնան, Սիլվա Հակոբյանը, Արամեն, Մհերը, Արմենչիկը եւ այլք, իսկ ջութակի պարտիան նվագում է Մարկի մտերիմ ընկեր Էդգար Հակոբյանը:

Գաղափարը Տարոն Պողոսյանինն է, որը տեսահոլովակի պրոդյուսերն է.«Երբ ինձ ասաց այդ մասին, մի քանի րոպեում գրեցի մեղեդին: Ցավոք, Մարկի հետ չհասցրի շատ մտերմանալ, քանի որ նա իրեն շատ մոտ չէր թողնում: Մի անգամ ասաց` “Մարտ, քեզ սիրում եմ որպես մարդ ու որպես արտիստ”, նրա խոսքերը շատ հաճելի էին: Իմ երգացանկից նա սիրում էր “Обнимаю” երգը, իսկ “Музыка”-ն հատուկ էի գրել` իմանալով, որ կհավանի այդ ոճը, ինչի մասին ինձ հայտնեց մեր վերջին աշխատանքի ժամանակ… Մեկ ժամ հետո նրան շտապօգնության մեքենայով տարան հիվանդանոց…», - պատմում է երգի համահեղինակ Մարտ Բաբայանը, ավելացնելով.
 
«Շնորհակալություն Տարոն Պողոսյանին, մենք տեսել ենք` ինչպես էր նա պայքարում Մարկի կյանքի համար: Այս հոլովակը ստեղծվել է Մարկի հարազատների ու նրան սիրող մարդկանց համար: Շնորհակալ եմ այն երգիչներին, որոնք համաձայնեցին ու միացան մեր նախագծին»:
 
Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունու փոխանցմամբ՝ Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով: Մարկն այդ գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր: Մարկ Սաղաթելյանի մասին հիշողությունները միշտ վառ կմնան բոլորիս սրտերում, քանի որ նա այն մարդկանցից էր, ում բոլորս համարում էինք մեր ընտանիքի անդամ, մեր ընկեր եւ բարեկամ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play