90-ամյա Պարույր Սևակը հինգ տարի է ինչ 85 տարեկան է. Ջեմմա Բաղդադյան


90-ամյա Պարույր Սևակը հինգ տարի է ինչ 85 տարեկան է. Ջեմմա Բաղդադյան

  • 23-01-2014 12:30:44   | Հայաստան  |  Մշակույթ

          Լավ է կույր աչոք, քան` կույր մտոք:
Եղիշե
 
90-ամյա Պարույր Սևակը հինգ տարի է ինչ 85 տարեկան է
Ինչպե՞ս
 
<<Պարզ թվաբանություն>> առ` ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարներին, Երևանի քաղաքապետարանի պատկան այրերին, արվեստի ու մշակույթի վաստակավոր և անտիտղոսակիր գործիչներին, կեղծ ու անկեղծ սևակասերներին և ի վերջո`  աչքի չընկնող, պարզ բանականությամբ հայերին:
Եվ որ ոգու փրկության քանորդում` լուծումը չլինի` Ձայն բարբառոյ յանապատի...
 
Հսկայական գովազդային այս վահանակին ամրացված պաստառը` նվիրված հանճարեղ Պարույր Սևակի  85 ամյակին, որը տեղադրված է Դավիթաշեն համայնքում` Եղվարդի խճուղու վրա` <<ԱՐՄԵՆԻԱ>> հեռուստաընկերության աչքի առաջ, հինգ տարի շարունակ անտեսված է,  խամրում է օր-օրի, և ոչ մեկի մտքով չի անցնում հանել այն կամ նորով փոխարինել:  Ու անթարթ նայում է Պարույր Սևակն անցորդներին, <<լռում է, լռում այնպես, ինչպես բառը բառարանում>> և խոկում խորհրդավոր…
Ի՞նչ անուն տալ` Անտարբերության թշնամի՞, Կակազող լույսե՞ր, Անարժեքության տապկանո՞ց, Մարդ էլ կա, մա՞րդ էլ, Զո՞ւր ես համբերում թե՞ Զարմանալի՞ բախտ...
…Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա´խտը,
Բա´խտը,
Բախտն է մեզ ընտրում…
Ժողովրդական խոսքն ասում է` <<Աշխարհի չափ խելք ունենալու փոխարեն, մի մատնոցի չափ բախտ ունեցիր>>: 
Էլ ի՞նչ Երջանկության դափնեկիր` երբ ծառը կտրելուց հետո էլ չենք նկատում բնի հաստությունը...: 
Եվ այսքա՞ն անտարբերությամբ պիտի մեծարենք մեր ազգային մտավոր արժեքներին,  ու այսպես պաղ ու միալար պիտի տարինե՞ր թերթենք ու դարե՞ր շրջենք... 
Համոզված եմ` ո´չ: 
Քանզի …ամենից շատ, ես հավատում եմ հավատին մարդու` Հայոց 90-ամյա հանճարի` Պարույր Սևակի հավատին, որ Եղիցի՜ լույս…
 
Ջեմմա Բաղդադյան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play